Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. ԵՊԲՀ-ն հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարարին
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Ողջունելով պաշտպանության նախարարին, բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հզոր բանակը ազատության, անկախության և զարգացման երաշխիք է: Մեր համագործակցությունը պաշտպանության նախարարության, բանակի հետ ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և այս առումով ուզում եմ ընդգծել մեր բուհի գերակա ուղությունները՝ զարգացնել ռազմական բժշկությունը որպես կրթական առարկա և ապահովել ու ամրապնդել զինծառայողների, նրանց ընտանիքների առողջությունը թե պատերազմի ժամանակ, թե խաղաղ պայմաններում: Եվ մեր բուհի լավագույն ավանդույթներից ելնելով՝ այս ամենը դրվում է գիտական և հետազոտական լուրջ հիմքերի վրա»:
|
|
![]() |
Ռեկտորը կարևորեց նաև բժշկական ասոցիացիաների դերը, և նշեց, որ պլանավորվում է ամրապնդել բուհի կապը Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի հետ: Ելույթի վերջում Միքայել Նարիմանյանը հույս հայտնեց, որ բուհ-բանակ արդյունավետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի՝ ի բարօրություն և ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի:
Բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ուջունելուց և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելուց հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց բանակ-հասարակություն կապի մասին՝ կարևորելով դպրոցների և հատկապես՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների դերը այդ կապի ամրապնդման գործում: Նա մեկ անգամ ևս արժևորեց բուժաշխատողի դերը բանակում և ընդգծեց վերջին տարիներին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ակնհայտ առաջընթացը:
![]() |
ՀՀ պաշտպանության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրեց զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները, խոսեց առաջիկա անելիքների մասին: «2014թվականը հայտարարված է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, և ուրախությամբ ուզում եմ փաստել, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, ինչպես նաև լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունն ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ»: Նախարարը հպարտությամբ ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի նախկին ուսանողներ, այժմ բանակում իրենց ծառայութունն անցնող Հակոբ Շահվերդյանին, Սարգիս Սարգսյանին, Արսեն Բալդյանին և որպես խրախուսում՝ յուրաքանչյուրին տասնօրյա արձակուրդ տրամադրեց:
Այնուհետև Սեյրան Օհանյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, ինչին հաջորդեց պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ հանձնեց ԵՊԲՀ մի խումբ աշխատակիցների և ուսանողների:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հաստատվեց և գործողության մեջ դրվեց «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Նշենք, որ կենտրոնի նպատակներն են՝ ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը և բժշկագիտության զարգացումը՝ ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնումն ու խորացումը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրումը և լուծումը:
19.09.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


